Ահաբեկչությունները Բելգիայում կարող են ուղղված լինել ամերիկյան շահերի դեմ. կոնգրեսական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի օդանավակայանում պայթյունները, հավանաբար, ուղղված են եղել ԱՄՆ-ի շահերի դեմ, քանի որ ահաբեկիչներն իրականացրել են պայթյունն ամերիկյան ավիաընկերությունների կանգնակների մոտ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դեվին Նունեսը:
Նա նշել է, թե թվում է, որ հարձակումներն այս կամ այն չափով եղել են ամերիկացիների դեմ,հայտնում է Reuters-ը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները: Երրորդ պայթյունը որոտացել Է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 31 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայ ում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Մարտի 22-ին դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները:



