Նախկին լրագրողների միջեւ խանդն ու մրցակցությունը շարունակվում է ԱԺ-ում.«Չորրորդ իշխանություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջեւ շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երեւաց նաեւ նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:
Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, եւ քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարճապետի աթոռին:
Լրագրողներին էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



