Հավակնորդների մրցաշար. 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Պետեր Սվիդլերն է
ՍՊՈՐՏՇախմատի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ռուս շախմատիստ Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի 10 տուրերի արդյունքներով Լևոն Արոնյանը վաստակած 5.5 միավորով հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4-րդ տեղերը:
Առաջատարները Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան են, ովքեր իրենց ակտիվում ունեն 6 միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 1-2-րդ տեղերը: Վաստակած 5 միավորով Անիշ Գիրին 5-րդ հորիզոնականում է: Վաստակած 4.5 միավորով Պետեր Սվիդլերը զբաղեցնում է 6-րդ տեղը, Հիկարու Նակամուրան 4 միավորով 7-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը, ով վաստակել է 3.5 միավոր:
Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում տեղի կունենան նաև Վեսելին Տոպալով-Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա պարտիաները: