ԻՊ-ն մինչեւ 600 զինյալների է պատրաստել Եվրոպայում ահաբեկչություն կատարելու համար. Associated Press
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 400-ից մինչեւ 600 զինյալների է պատրաստել Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարելու համար, որպիսիք տեղի ունեցան Բելգիայում, իսկ մինչ այդ՝ Ֆրանսիայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «ԻՊ-ում ուսուցանել են առնվազն 400 զինյալների, որպեսզի մի շարք մահաբեր գրոհներ իրականացվեն Եվրոպայում, ինչպես նաեւ ստեղծվեն փոխկապված ահաբեկչական բջիջներ՝ այն խմբերի օրինակով, որոնց օգնությամբ հարվածներ հասցվեցին Փարիզում եւ Բրյուսելում»:
Ծայրահեղականներին, որոնց թիվը կարող է հասնել 600-ի, «հրամաններ են տրվել ահաբեկչական գործողությունների համար ժամանակը, վայրերն ու մեթոդներն ընտրել այնպես, որ առավել մեծ թվով զոհեր լինեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



