Իրաքի բանակը հարձակում է ծավալել Մոսուլի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի կառավարական բանակը հարձակում Է սկսել Մոսուլ քաղաքի շրջանում, որը գտնվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Այդ մասին մարտի 24-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նշվում Է, որ ավելի վաղ ռազմական գործողությունների ընթացքում հաջողվել Է ահաբեկիչներից ազատել մերձակա մի քանի բնակավայրեր:
Մոսուլի ազատագրման մարտական գործողություններ սկսելու մասին հայտարարվել Էր մարտի սկզբին:
Մոսուլ քաղաքը, որը մեծությամբ երկրորդն Է Իրաքում, ԻՊ-ի կողմից գրավվել Է 2014 թվականի հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



