Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական փոխըմբռնման եռակողմ համաձայնագիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրի նպատակն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայու մ Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների հետագա իրականացումն ու արդյունավետ համագործակցության ընդլայնումն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ըստ համաձայնագրի` ՀՀ մարզերում համայնքների բնակիչների շրջանում շարժական կլինիկաների միջոցով կշարունակվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը։ Ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթում կընդգրկվեն վիրուսային հեպատիտներ Բ, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, ուլտրաձայնային հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունն ու անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր կազմակերպություններ հետագա հետազոտման և բուժման նպատակով:



