Լավրովը եւ Քերին հանգամանորեն քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան, բանակցությունները տեւել են չորս ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 24-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ բանակցությունները տեւել են գրեթե չորս ժամ: Քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաեւ ներուկրաինական ճգնաժամի, սիրիական կարգավորման հարցերը:
«Քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, այն հրատապ խնդիրները, հարցերը, որոնք դրված են օրակարգում,-ասել Է դիվանագետը:-Կողմերը նաեւ քննարկել են ներուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը, սիրիական կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը եւ մի շարք այլ միջազգային հարցեր»:
Զախարովան հիշեցրել Է, որ մարտի 24-ին ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դրանից հետո կկայանա Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի համատեղ մամուլի ասուլիսը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



