Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում. Զառա Սահակյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Խոպանի տեսության» սիրուն Մարիետան, նույն ինքը՝ Զառա Սահակյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է, որ բացի սիթքոմից, մի շարք ծրագրեր ունի, որոնց մասին գերադասում է դեռևս լռել.

«Այնպես է ստացվում, որ, երբեմն, մեր նախատեսածից ուշանում են այն նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն, դրա համար կգերադասեմ դեռևս լռել առաջիկա ծրագրերի մասին՝ խոստումով, որ նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում»,- նշեց Զառան ու անդրադարձավ «Խոպանի տեսությանը»:

«Սիթքոմի նոր եթերաշրջանն արդեն վաղուց մեկնարկել է: Մենք ներկայանում ենք նոր գույներով, նոր տաղավարներով, երկու նոր հոյակապ դերասաններով՝ ի դեմս Անդրանիկ Հարությունյանի և Իվետա Եդիգարյանի, ովքեր շատ արագ հարմարվեցին մեր միջավայրին և իրենց ունակություններով էլ ավելի հետաքրքիր դարձրին սիթքոմը: Նոր եթերաշրջանում բավականին ակտիվացել է նաև իմ կերպարը, եթե առաջ Մարիետան շատ խեղճ էր, ընկճված, ամուսնու կողմից ուշադրության չէր արժանանում, ապա հիմա ճիշտ հակառակ իրավիճակում է՝ թե ֆինանսապես, թե որպես կին նա մեծ ուշադրության է արժանանում ամուսնու կողմից: Մարիետան արդեն հրամաններ է տալիս, հարցեր է լուծում, ամբողջ տունն իր բուռն է հավաքել, ինչն էլ ցուցադրվում է նոր հումորային իրավիճակներում»,- պատմեց Զառան:

«Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում, դերասանությունն իմ աշխատանքն է, որն այս շրջանում իրականացնում եմ «Խոպանի տեսություն» սիթքոմում: Երբեք վարկանիշային թվերի հետևից չեմ ընկել, բայց որպես չափորոշիչ ինձ համար կարևոր են այն նամակների քանակը, որոնք մեր սիթքոմի երկրպագուները գրում են ու հայտնում իրենց դրական խոսքերը «Խոպանի տեսության» վերաբերյալ: Այս առումով պետք է նշեմ նաև մարզերում բնակվող մեր հայրենակիցների արձագանքները, որոնց ականատես եղա վերջերս, նրանք ինձ հիշեցնում էին դրվագներ, նախադասություններ, որոնք ինքս չէի հիշում. Հավատացեք՝ չէի սպասում, որ այդքան աշխուժությամբ են մեզ դիտում շրջաններում, հավանաբար բովանդակությունից ելնելով նրանց համար շատ արդիական է սիթքոմի ուղղվածությունը»,- «Խոպանի տեսության» վերաբերյալ մարդկանց արձագանքներից խոսելով՝ նշեց Զառա Սահակյանը:

Նախագծի հաջողության գրավականը դերասանուհին կապում է աշխատանքային միջավայրի հետ. «Մեզ մոտ յուրաքանչյուր աշխատող՝ սկսած օպերատորներից, մինչև դերասաններ, իսկապես հասուն մարդիկ են, բոլորս գիտակցում ենք, որ պետք է հարգենք միմյանց, որպեսզի նախագծի ավարտից հետո լավ կարծիք ու անուն թողնենք. Երբ բոլորը հավաքվում են մի գաղափարի շուրջ, ապա ամեն ինչ հաջողվում է և ամենակարևորը ստեղծվում է առողջ մթնոլորտ»,- նշեց Զառան:

Խոսելով կանանց միամսյակի մասին՝ Զառա Սահակյանը նկատեց, որ ամուսինը մեկ ամիս շարունակ ծաղիկներով տուն չի գալիս, փոխարենը ողջ տարի շատ ավելի արժեքավոր ուշադրություն է ցուցաբերում իր նկատմամբ.

«Իմ ամուսինը միայն մարտի 8-ին կամ այս միամսյակին չէ, որ նվերներ է ինձ մատուցում, բայց ինձ համար ամենաթանկն այն է, երբ ամուսինս հոգ է տանում իմ մասին, երբ ես կարող եմ նկարահանումներից հոգնած տուն գնալ ու տեսնել, որ մի ամբողջ օր ամուսինս մեր բալիկին է խնամել ու դա էլ քիչ չէ, անհանգստանում է ինձ համար և հորդորում, որ սնվեմ: Դրանից թանկ բան չկա ինձ համար, ծաղիկներին ու նվերներին փող են տալիս, որ գնեն, իսկ դա անգնահատելի է, նա մի ամբողջ օր իր կյանքից նվիրում է, որպեսզի իմ հոգսը թեթևանա»,-պատմեց Զառան ու վերջում իր շնորհավորանքը հղեց բոլոր կանանց և, հատկապես, նրանց, ում ամուսինները գտնվում են «խոպանում». «Գարնանային այս հիանալի տոների կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց՝ ցանկանալով, որ իրենց ընտանիքներում ջերմություն տիրի: Շատ կցանկանամ, որ կյանքի բերումով հայ տղամարդիկ չլքեն մեր կանանց, նախևառաջ կցանկանամ, որ այդ «խոպան» գնալու պատճառները չլինեն, իսկ այն կանանց, ում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, համբերություն եմ մաղթում, թող նրանք լավ երեխաներ դաստիարակեն, որպեսզի ամուսններն էլ վերադառնալուն պես հաճելիորեն զարմանան»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի