Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորոսկոպ ըստ տարերքների

ԼԱՅՖ

ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր)

Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:

Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի կրակին, կամ կրակը կայրի հողին:

Դրական գծեր - Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է:

Բացասական գծեր - Անհամբեր է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի, համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել (ֆլիրտ):

Խոյ - ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող: 

Առյուծ - հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է:

Աղեղնավոր - փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:

Նպաստավոր պայմաններ - Կրակի նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները, որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին:

Թալիսման - Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում:

 

ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս)

Ըմբռնողականություն, ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: 

Առանձնահատկությունը` տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների, մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի պարզ, հստակ մտածելակերպ:
Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե վերջինսչի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ:

Դրական գծեր - Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր:

Բացասական գծեր - Համառություն, մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:

Կշեռք - վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է:

Ջրհոս - անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից:

Երկվորյակ - փոփոխական օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:

Նպաստավոր պայմաններ - Օդը պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում օգտակար են բացօդյա զբոսանքները:

Թալիսման - Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ:

 

ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ)

Էմոցիոնալ է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց, միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ կատարվում են:

Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից: Անհամատեղելի է «կրակի» հետ:

Դրական գծեր - զգայնություն, բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա, համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն:

Բացասական գծեր - Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ:

Խեցգետին - ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն:

Կարիճ - սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք:

Ձուկ - ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել:

Նպաստավոր պայմաններ - Նպաստավոր է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը: Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում:

Թալիսման - Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ:

 

ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր)

Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում:
Ընկերներին ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը:

Դրական գծեր - Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի:Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները:

Բացասական գծեր - Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:

Այծեղջուր - «հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով:

Ցուլ - հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը:

Կույս - գործնական է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:

Նպաստավոր պայմաններ - Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի:

Թալիսման - Գնոմ` գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում`, ջերմոցում, պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է բերում երկրի նշանին:

ԽՈՅ (մարտ 21 – ապրիլ 20); 
ՑՈւԼ (ապրիլ 21 – մայիս 20); 
ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 – հունիս 21); 
ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 – հուլիս 22); 
ԱՌՅՈւԾ (հուլիս 23 – օգոստոս 23); 
ԿՈւՅՍ (օգոստոս 24 – սեպտեմբեր 23); 
ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 – հոկտեմբեր 23); 
ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 – նոյեմբեր 22); ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 – դեկտեմբեր 21); ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 – հունվար 21); ՋՐՀՈՍ (հունվար 22 – փետրվար 20); 
ՁԿՆԵՐ (փետրվար 21 – մարտ 20)

 

Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Ջրասուզակները ջրամբարից դուրս են բերել նաև ջրաhեղձ եղած 2-րդ քաղաքացու մարմինը Երևանում երկրաշարժ է եղելԿատարիր այս 3 քայլն ամեն օր և ընդմիշտ ազատվիր բարձր ճնշումից«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Թփերի հետևն էի, ոտքերին կրակեցի, որ Վալոդյա Գրիգորյանը չփախնի, շունչը զգում էի. Վալոդյա Գրիգորյանին սպանողը պատմում էԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԳոռ Հակոբյանը ի աջակցություն որդու սափրել է գլուխը Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»«Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»Ողբերգական դեպք, Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում 2 երիտաuարդ տղաներ են ջրաhեղձ եղել, մեկին գտել ենԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Աշխարհի գավաթ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՌուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան Ռոնալդուի եւ Մանեի դուբլերը նպաստեցին «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ) Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա. Թրամփ Ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվենԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ Fars Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ը Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ Խոշոր ավտովթար Երևանում YouTube-ը ջնջել է բելառուսական «БелТА» լրատվական գործակալության, СТВ և ОНТ հեռուստաալիքների էջերը ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի օրերն ու ժամերը Պատերազմը խլել է ոչ միայն կյանքեր, այլ նաև մշակույթ․ Թեհրանի երաժշտական դպրոցը վերածվել է փլատակների ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԻրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է