Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի առաջատարի հետ
ՍՊՈՐՏՇախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է: Մրցաշարի 11 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան: Երրորդ հորիզոնականում ռուս շախմատիստ Սե րգեյ Կարյակինն է, ով իր ակտիվում ունի 6 միավոր:
Լևոն Արոնյանը, Պետեր Սվիդլերը և Անիշ Գիրին 5.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղերը: Հիկարու Նակամուրան 4.5 միավորով 7-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը:
Մրցաշարի 12-րդ տուրում կկայանան նաև Պետեր Սվիդլեր-Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով պարտիաները:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



