Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որոշում չկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման որոշում չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տեղի է ունենալու հանրապետության նախագահի այցը Միացյալ Նահանգներ: Նախագահի աշխատակազմը սահմանված կարգով կտեղեկացնի հանրությանը և լրատվամիջոցներին, սակայն մեզ հայտնի չէ հանդիպման մասին որոշում: Նման որոշում չկա, նման քննարկում չի էլ եղել»,- նշեց Շարմազանովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության թեմայով գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցելու է միջուկային անվտանգության թեմայով գագաթնաժողովին: Գագաթնաողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:



