Փարիզի արվարձանում ահաբեկչության նախապատրաստման կասկածյալ է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի Արժենտեյ արվարձանում մարտի 24-ին կալանավորվել Է ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածյալ: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նախարարի խոսքով՝ ահաբեկչական գործողության նախապատրաստումը եղել Է «եզրափակիչ փուլում»:
Կասկածյալը կալանավորվել Է այդ շրջանում անցկացվող ոստիկանակական շրջայցի ընթացքում: Նա Ֆրանսիայի քաղաքացի Է եւ «պատկանում Է այն ահաբեկչական ցանցին, որը ծրագրում Է հարվածներ հասցնել մեր երկրին»,- հայտարարել Է Կազնյովը:
Նախարարը, դրա հետ մեկտեղ, խոստովանել Է, թե «չկան հստակ տվյալներ, որ ներկայիս դավադրությունը կապված Է Փարիզում եւ Բրյուսելում կատարված նախորդ գրոհների հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



