Դամասկոսի արվարձանների բնակիչները զանգվածաբար վերադառնում են իրենց տներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴամասկոսի՝ ահաբեկիչներից ազատագրված արվարձանների խաղաղ բնակիչներն սկսել են զանգվածաբար վերադառնալ իրենց տներ: Այդ մասին հայտարարել Է Դամասկոսի նահանգում հաշտեցման խմբի ղեկավար գեներալ-մայոր Ալեքսանդր Լինկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Սիրիայում ազգային հաշտեցման գործընթացի շրջանակներում Դամասկոսի Բաբիլա արվարձան, որը վերջերս Է ազատագրվել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից, հասցվել Է ռուս-սիրիական մարդասիրական օգնություն, որը ներառել Է մի քանի տոննա բեռներ:
«Կարելի Է ասել, որ թվերը տպավորիչ են, խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տներ, դա ակներեւ Է»,- ասել Է Լինկովը: Նա վստահություն Է հայտնել, որ ազգային հաշտեցման ծավալված գործընթացը շուտով կբերի իր պտուղները, եւ սիրիական հողում խաղաղություն կհաստատվի:



