Նիգերիայի բանակը ազատել է «Բոկո հարամ» խմբավորման ավելի քան 800 պատանդների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի կառավարական զորքերն ազատել են ավելի քան 800 մարդու, որոնք պատանդ Էին պահվում «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին մարտի 25-ին հայտնել են արեւմտյան լրատամիջոցները:
Պատանդներն ազատվել են երկրի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգում: Գործողություն ընթացքում, որն սկսվել Է մարտի 22-ին, բանակին հաջողվել Է «Բոկո հարամի» զինյալներից ազատագրել մեկ տասնյակից ավելի բնակավայրեր, սպանվել են 25 ահաբեկիչներ:
Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, այն պահին, երբ անցկացվում Էր գործողությունը, զինյալները 16 կանանց են պատանդ տարել հարեւան Ադամավա նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



