Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի մեղադրանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, որով նա Մինսկի խմբին որոշ համանախագահների մեղադրում է «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այ ս մասին խոսել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս «լուծում է փնտրում այս բարդ իրադրության մեջ, որը երկկողմ հարաբերություններում երկար տարիներ ի վեր շարունակում է մնալ որպես լրջագույն խնդիր»: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից»,- ասել է Զախարովան` հավելելով, որ այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



