Ադրբեջանում հերթական ինքնահրկիզման դեպքն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում հերթական ինքնահրկիզման դեպքն է գրանցվել: Գյանջայի բնակիչ Նազար Մամեդալիեւը (ծնվ. 1970 թ.) հրապարակային ինքնահրկիզման է դիմել քաղաքի պետավտոտեսչության շենքի առաջ: Նա իր վրա բենզին է լցրել եւ հրդեհել իրեն:
Տղամարդը բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր:
Նախնական տեղեկություններով` տղամարդն այդ հուսահատ քայլին դիմել է ի բողոք պետավտոտեսչության աշխատակիցների կողմից իր ավտոմեքենան ձերբակալելու դեմ:
Այս տարվա ընթացքում դա Ադրբեջանում արդեն ինքնահրկիզման դիմելու 22-րդ դեպքն է, որից 9-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Մարդիկ նման հուսահատ քայլի են դիմում իշխանությունների կամայականությունների եւ ապօրինությունների պատճառով` հայտնվելով անելանելի վիճակում:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:



