Ֆրանսիայում առնվազն 12 մարդ Է զոհվել ավտովթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում լույս մարտի 25-ի գիշերն առնվազն 12 մարդ Է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, զոհվածների մեծ մասը պորտուգալացիներ են: Այդ մասին հայտնել Է La Montagne թերթը:
Բեռնատարի հետ միկրոավտոբուսի ճակատային բախումը տեղի Է ունեցել Օվեռն տարածաշրջանի Ալիե դեպարտամենտում՝ Մուլեն քաղաքի եւ Մոնբենյի կոմունայի միջեւ:
«Պորտուգալացիների փոխադրող միկրոավտոբուսը, որոնք հայրենիք Էին վերադառնում Շվեյցարիայից, բախվել Է հանդիպական բեռնատարին»,- գրում Է հրատարակությունը: Ըստ թերթի տեղեկատվության՝ զոհվածների մեջ կա մեկ երեխա:
Միկրոավտոբուսի վարորդը վերքեր Է ստացել եւ տեղափոխվել Է հիվանդանոց: Բեռնատարի իտալացի երկու վարորդները թեթեւ վերքեր են ստացել, բայց ցնցահար վիճակում են: Նրանց խոսքով՝ միկրոավտոբուսը դուրս Է եկել երթեւեկության հանդիպական գոտի, եւ իրենք հնարավորություն չեն ունեցել խուսափել բախումից:
Վթարի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



