Բրյուսելի մետրոյում երթեւեկությունը վերականգնված Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտարարել Է Բելգիայի մայրաքաղաքի մետրոյի բոլոր ճյուղերում երթեւեկությունը վերականգնելու մասին, որի կայարաններից մեկում մարտի 22-ին ահաբեկչական գործողություն Էր տեղի ունեցել: Այդ մասին գրել Է Soir թերթը:
«Բրյուսելի հասարակական տրանսպորտի գործարկուն՝ STIB-ն, հայտարարել Է մարի 25-ի առավոտյան մետրոյի բոլոր կայարանների աշխատանքի վերականգնման մասին»,- հայտնել Է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ STIB-ում նշել են, որ միայն 38 կայարանները բաց կլինեն առանց սահմանափակումների: Մասնավորապես, առաջին եւ հինգերորդ գծերը մարտի 25-ին աշխատանքը կդադարեցնեն տեղական ժամանակով 19.00-ին:
Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Մարտի 24-ին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել Է երրորդ մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



