Ռուսաստանում ՄԻԱՎ վարակով 8 հազար երեխա է գրանցված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում ՄԻԱՎ վարակով 8 հազար երեխա Է գրանցված, ընդ որում՝ պերինատալ շրջանում մորից երեխային վիրուսի փոխանցման հաճախականությունը 2015 թվականին կազմել Է 2 տոկոսից ոչ ավելի: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ՄԻԱՎ վարակի գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Եվգենի ՎորոÕ �ինը, որը զեկույցով հանդես Է եկել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված հինգերորդ միջազգային խորհրդաժողովում:
Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է նախեւառաջ մի քանի տարեկան երեխաների:
Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային խորհրդաժողովն ամեն տարի անցկացվում Է Մոսկվայում: Այս տարի դրան ավելի քան 2 հազար մարդ Է մասնակցում 72 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



