11 մլն դրամ Դիտակ համայնքին
ԲԼՈԳՎլադ Կարախանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարվա ընթացքում որոշ մարզերում կարող են առաջանալ անսպասելի ծախսեր, որոնց համար գումարներ նախատեսված չեն լինում: Նման դեպքերում պետությունը տրամադրում է լրացուցիչ աջակցություն, ինչը և եղավ Արարատի մարզում:
Մասնավորապես, խոսքը գնում է Դիտակ համայնքի մասին, որտեղ իրականացվել են մանկապարտեզի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, սակայն մանկապարտեզի գործարկումը հնարավոր չէ, քանի որ համայնքապետարանը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ:
Այդ իսկ նպատակով, գործադիր մարմնի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մակապարտեզի շահագործումը ապահովելու համար կտրամադրվի 11 միլիոն դրամ:
Պետության և մասնավորի ընդանուր աջակցության շնորհիվ Դիտակ համայնքի երեխաները կայցելեն մանկապարտեզ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



