Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սյոմա Կոդաբաշյանը՝ Արամեի և Արտյոմ Հակոբյանի միջև համագործակցության դադարեցման մասին

ԼԱՅՖ

 Life.panorama.am-ը գրում է.

Այն, որ Արամեն եւ Արտյոմ Հակոբյանը տարիների համագործակցությունից հետո այլեւս չեն աշխատում իրար հետ, հայտնի էր դեռեւս ամիսներ առաջ, սակայն վերջին օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել նրանց՝ միմյանց նկատմամբ հնչեցրած հայտարարությունները:

Հարցազրույցներից մեկում Արամեն նշել է, որ  Արտյոմ Հակոբյանն իրենց համաատեղ աշխատանքի ընթացքում ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով է զբաղվել, ինչը Արտյոմին խիստ վիրավորանք է պատճառել ու վերջինս, ի պատասխան Արամեի նման հայտարարության, իր ֆեյսբուքյան էջում նշել է.

«Մեր համագործակցության 4 տարիների ընթացքում երբեք ինքնանպատակ չեմ ունեցել ինչ-որ հստակ անվանում կամ ձևաչափ գտնելու իմ աշխատանքին Արամեի հետ: Ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը:Նույնիսկ, երբ դադարեցինք աշխատել իրար հետ, համարում էի, որ կարիքը չկա մեկնաբանելու և խոսելու պատճառների մասին, սակայն այս հոդվածը կարդալուց հետո, հարկ եմ համարում բարձրաձայնել կարծիքս: 

Անշնորակալ դրսևորում եմ համարում Արամեի կողմից նման արտահայտությունը իմ աշխատանքի վերաբերյալ «նա ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով էր զբաղված»: Այո՜, դա վիրավորական է ինձ համար, քանի որ 4 տարիների ընթացքում ես արել եմ այն ամենը, ինչ մտնում էր իմ պարտականուքյունների մեջ (ըստ մեր սկզբնական պայմանավորվածության) և դեռ շատ ավելին (մեր պայմանավորվածությունից դուրս), քանի որ համարել եմ, որ մեկ ընդանուր գործ ենք անում, և կապ չունի, թե ունեմ նման պարտավորություն թե ոչ: Չեմ կարծում, որ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ պարտականություն է.

1. երգչի համար անվճար տեսահոլովակներ նկարահանելը, 

2.բոլոր տեսակի բանակցություններ վարելը,

3.երգչի զրոյական վիճակում գտնվող սոցցանցերի կայացումը

4.youtube-յան պաշտոնական ալիք ստեղծելը (որն այսօր հայ երգիչներից շատերի ալիքներից ուժեղ է):

5.Բոլոր լրատվամիջոցների հետ կապեր պահելը և հարցազրույցներ տալը

6.Պատշաճ կերպով բոլոր համերգների բանակցությունները, երաժշտական խմբերի հետ բանակցությունները և փորձերի կազմակերպումը

7.Ֆոտոսեսիաները

8. երգեր գտնելը

9. Ձայնագրությունների կազմակերպումը

10.Բոլոր հյուրախաղերի պատշաճ կազմակերպումը և երգչի պատշաճ ներկայությունը

11. Ձայնասկավառակների թողարկումը և պրեզենտացիաների կազմակերպումը

12. Հոնորարների բանակցությունները 

ԵՎ էլի շատ բան, որն ուղղակի արվել է այս տարիների ընթացքում, հաշվի չառնելով, որ գոյություն ունեն որոշակի նախնական պայմանավորվածություններ: Քանի որ, կրկնում եմ, ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը, որն ի դեպ դրական եմ համարում:
Մեր այս համագործակցության մեջ ևս մեկ մարդ կար, իմ գործընկերը, Positive Production ընկերության տնօրենը, որը այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ համերգային շրջագայություններ է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում: Եվ բնականաբար Արամեն եղել է այդ բոլոր համարգների առաջին մասնակիցը: 

Եվ այսօր այս ամբողջ կատարված աշխատանքը նրա կողմից գնահատվում է, որպես պարզապես ադմինիստրատիվ աշխատանք: 
Ափսոսում եմ,որ ստիպված եղա այս մեկնաբանությունը գրել, բայց այլ կերպ չէի կարող, սա իմ անվան հետ խաղ է, որը ես չեմ հանդուրժի:
Հ.Գ.
Պարզապես նրա կողքին գտնվող մարդկանցից ոմանք սովորեցրել են նրան իրենց պահվացքով, որ բոլորը նրան, չգիտես ինչու, պարտական են»:

Ըստ տարածված կարծիքների՝ Արամեն որոշել է ընդհատել իր նախկին պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ  համագործակցությունը՝ նախըտրելով շարունակել աշխատել ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ, որ իր մտերիմ ընկերն է, սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում Սյոմա Կոդաբաշյանը շեշտեց.

«Ես Արամեի պրոդյուսերը կամ մենեջերը չեմ, ինձ ոչ մի նման պիտակավորում պետք չէ, ես նրա ընկերն եմ, ով օգնում է աշխատանքային հարցերով: Իմ ու Արամեի միջեւ ադմինիստրատորի, պրոդյուսերի կամ մենեջերի որեւէ դաջվածք չկա»:

Նշենք, որ Արամեի հետ կապ հաստատել չկարողացանք, քանի որ հենց Սյոմա Կոդաբաշյանն է զբաղվում երգչի հարցազրույցներով: Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է Արամեն մեկնաբանում իր հայտարարության վերաբերյալ Արտյոմ Հակոբյանի մատնանշած ծավալուն աշխատանքի թվարկումը, Սյոման նշեց.

«Արամեն այլեւս ոչ մի մեկնաբանություն չի ուզում տալ այդ թեմաների շուրջ, նա իր խոսքն է ասել, Արտյոմ Հակոբյանն էլ՝ իր, էլ ի՞նչ իմաստ ունի կրկին խոսել այդ մասին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)