Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են ապրանքաշրջանառության աճը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 25-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերը քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեև 2015 թ. երկու երկրների միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնի վ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է առկա ներուժի լիարժեք իրացումը և վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը և Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգ ործակցության կապակցությամբ, ինչպես նաև կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման և համատեղ նոր ծրագրերի հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերի շուրջ: 

 

COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք Չալաբյան