Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորոսկոպի որ նշանն ինչպես է իրեն դրսևորում, երբ հարբած է

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Այծեղջյուր

kozerog

Խմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:

Ջրհոս

Vodoley

Հարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:

Ձուկ

bg_ryby

Եթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:

Խոյ
oven

Խոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:

Ցուլ

telets

Հարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:

Երկվորյակ

bliznecy

Երկվորյակների տխրահռչակ երկակիությունը ալկոհոլային հարբեցողության ժամանակ հետ է քաշվում` առաջին պլանում թողնելով միայն մեկ մարմին: Բայց այստեղ արդեն հաջողության հարց է, թե երկվորյակներից որը կմնա: Սեղանի մոտ կարող է մնալ ուրախ կատվիկը, որը բարձրախոսը ձեռքին ասում է, թե ինչ լավ են երգում, կամ էլ կարող է հայտնվել դժոխքից փախած մռայլ ինչ-որ մեկը: Նա կարող է ատել շրջապատում գտնվող բոլորին ու ամեն ինչ անել` նրանց ոչնչացնելու համար: Այս Երկվորյակը կարող է սեղանակիցների արտաքինի ու հնարավորությունների մասին ամեն ինչ ասել այնպես, ինչպես երբեք չէր ասի: Իսկ առավոտյան Երկվորյակը կխնդրի ամեն ինչ մոռանալ, չէ՞ որ ինքը հարբած էր:

Խեցգետին

bg_rak

Խեցգետնի մասին ամեն ինչ իմանալու միակ միջոցը նրան հարբեցնելն է: Իրական դեմքը թաքցնելու այս վարպետը հարբած վիճակում բաց է աշխարհի համար եւ, ամենակարեւորը, չի ամաչում: Եթե սթափ Խեցգետնին պատահական սեքս անելիս բռնացնելը մի քանի աստղանի դժվարության խնդիր է, հարբած Խեցգետինն արդեն միայն գուլպաներով է ու վառվում է ցանկությունից: Իհարկե, առավոտյան, Խեցգետինը նորից կմտնի իր բունը ու կլռի` ատամները կրճտացնելով ու տառապելով:

Առյուծ

lev

Հարբած Առյուծը ոչ մի բանով չի տարբերվում սթափ Առյուծից: Գուցե ավելանան դեցիբելները` ավելացող խմիչքի քանակին համապատասխան: Սթափ Առյուծը, պատմելով իր սխրանքների, արկածների ու հաղթանակների մասին, գոնե մեկ-մեկ կանգ է առնում: Հարբած Առյուծը պետք է հարյուրերոդ անգամ պատմի, թե ինչ լավն է ինքը, քանի որ հավաքույթում կգտնվի գոնե մեկ դժբախտ, որն այդ պատմությունը, չգիտես ինչու, դեռ չի լսել:

Կույս

deva

Ինչու են խմում Կույսերը, ամենեւին հասկանալի չէ: Գուցե խմած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից, որպեսզի թափառի մանուշակներով ու վազող միաեղջյուրներով դաշտերում: Իսկ մեր մեղսավոր աշխարհում Կույսն անցնում է երեք կարեւոր փուլ.

1. Ինչ հարբած եմ ես ( սա տեղի է անունում առաջին բաժակից հետո)
2. Ես ձեզ շատ եմ սիրում (կեսգիշերին)
3. Որտե՞ղ է ասպիրինը (առավոտյան)

Դեռատի հարբած Կույսը կարող է առավոտյան պարզել, որ արդեն կույս չէ, բայց մանրամասները նա երբեք չի հիշի: 

Կշեռք

bg_vesy

Կշեռքները խմել շատ են սիրում, բայց վախենում են, քանի որ միայն խմած վիճակում են դադարում շրջապատում ամեն ինչ կշռել ու կշռադատել: Հենց այդ վիճակում են նրանք, ի վերջո, հասնում շրջապատի հետ հարմոնիայի: Լուսավոր իդեալի հավերժ փնտրտուքները ժամանակավոր դադարում են, քանի որ վրա է հասնում այն վիճակը, երբ տգեղ կանայք չեն լինում, հիմար տղամարդիկ, ի դեպ, նույնպես: Բոլորն այնքան լավն են, կատվիկներ ու նապաստակներ են, որ Կշեռքը զարմանում է, թե ինչու էր այսքան տարի երկրագունդն այդքան գեղագիտական զզվանք առաջացրել: Իհարկե, առավոտյան, երբ Կշեռքին հիշեցնում են, որ խմել է ինչ-որ մի տեխնիկում ավարտած մարդու հետ, այն էլ` բրուդերշաֆտով, նա ամաչում է: Բայց դա միայն առավոտյան:

Կարիճ

skorpion

Կարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է` թույլ տալով հարբել շրջապատին: Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթեւ ձեռք ունի, ինքը եւս մեկ բաժակ կլցնի: Բայց նա խաբում է: Կարիճները շատ ծանր ձեռք ունեն: Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա: Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք: Կարիճը կասի` այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթեւ է: Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սեւ մորթիով գլխարկ հագած մարդու: Կարիճների հետ խմել կարելի է միայն նրանց, ովքեր երազում են դառնալ Youtube-ի աստղ:

Աղեղնավոր

strelec

Աղեղնավորը ալկոհոլիկ է: Կամ հակառակը` չխմող: Որովհետեւ Աղեղնավորի կյանքը չի դասավորվել: Կամ հակառակը` դասավորվել է: Իրականում, պարզ չէ, ինչպես խմել Աղեղնավորի հետ: Առաջին դեպքում չի հերիքի առողջությունը: Երկրորդ դեպքում, դուք կմահանաք ձանձրույթից, ինչպես խմիչքի ազդեցության վատ հետեւանքների մասին դասախոսություն լսելիս: Բայց ինչ էլ որ լինի, Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվելու դեպքում արեք այնպես, ինչպես ասում է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Նա կամ կկրակի ձեզ, կամ կնեղանա: Ի դեպ, վերջինն անհամեմատ ավելի վատ է:

Ձորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո