Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման գործընթացը մեկնարկել է
ՄՇԱԿՈՒՅԹՅոթ նախարարությունների շենքի հարակից այգում շինարարական աշխատանքներ են սկսվել: Շինարարները Past.am-ին տեղեկացրին, որ մեկնարկել են Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման աշխատանքները: Այս պահին պատրաստվում է արձանի պատվանդանը:
Հիշեցնենք, որ այգում Նժդեհի արձան տեղադրելու վերաբերյալ որոշում է կայացվել 2014 թվականին, Երեւանի ավագանու նիստում: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի եւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը (երկրորդ լուսանկարում)։ Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված էր իրականացնել 2015 թվականի աշնանը, բայց, ինչպես հայտնեցին շինարարները, դա տեղի կունենա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



