Բելգիայի ԱԷԿ-ներից մեկի անվտանգության աշխատակիցը սպանվել է, անցագիրը` գողացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը սպանվել է, իսկ նրա անցագիրը` գողացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Derniere heure պարբերականը:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչները հարձակում են նախապատրաստել բելգիական ատոմային էլեկտրակայանների վրա (դրանք երկուսն են` «Տիանժ» և «Դուլ»): Բացի այդ հաղորդվում էր, որ Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի դաշնային գործակալությունը մի շարք աշխատակիցների զրկել է ԱԷԿ մուտք գործելու հնարավորությունից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



