Բելգիայի վարչապետի կայքը ենթարկվել է կիբեր հարձակման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբեր հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է «Բելգա» գործակալությունը:
Կիբեր հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Down-Sec հաքերային խումբը: Վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ հարձակումը կապված է Բրյուսելի ահաբեկչության ժամանակ երկրի իշխանությունների գործողությունների հետ: Նրանք կոչ են արել վարչապետին հրաժարական տալ` «անպատասխանատվություն» որակելով ահաբեկչությունից օրեր անց երկրում ահաբեկչության սպառնալիքի իջեցումը:
Լուսանկարը` EPA
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



