Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևիկ Գևորգյան. «Սիրելիիս հանդիպելուց հետո ամեն բան փոխվել է»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

«Աննա», «Քաղցր կյանք», «Գեներալի աղջիկը», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Արևիկ Գևորգյանին վերջին շրջանում հազվադեպ ենք տեսնում էկրաներին։ Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուանողուհին այս փուլում առավել կարևորում է ուսումը, սակայն նև նկարահանվում է ռուսական մի ֆիլմում։BlogNews-ն Արևիկի հետ զրուցել է գործունեության այս շրջանի, ինչպես նաև՝ անձնական կյանքում եղած փոփոխության մասին։)

- Արևիկ, ինչո՞վ ես զբաղվում այս փուլում։

- Սանկտ Պետորբուրգում նկարահանվում եմ կենսագրական ժանրի գեղարվեստական ֆիլմում։ Մոտ 4 ամիս նկարահանումների եմ լինելու։ Արդեն 2 անգամ մեկնել եմ Սանկտ Պետորբուրգ՝ նկարահանումների։ Ֆիլմում կերպարս առանցքային է, սակայն այլ մանրամասներ բացահայտել չեմ կարող, քանի որ պայմանագրի համաձայն՝ չպիտի նախապես հարցազրույց տամ ֆիլմի մասին։

- Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացար ռուսական ֆիլմում խաղալու առաջարկ։

-Վիդեոփորձին մասնակցելու հրավերն այստեղից է եղել, քանի որ քասթինգ-կենտրոնները համագործակցում են։ Մենախոսություն կարդացի, ռեժիսորը նայել և հաստատել է կերպարս։

- Արդեն երկար ժամանակ է, ինչ չես նկարահանվում հեռուստասերիալներում։ Հասկացար, որ դա քոնը չէ՞, թե՞ համապատասխան առաջարկ չունես։

- Սերիալների դեմ ոչինչ չունեմ, որովհետև կան նյութեր, որոնք անհնար է բացել 1 ժամվա ընթացքում։ Շատ նորմալ եմ վերաբերում երկարատև սերիալներին, իսկ չնկարահանվելուս համար 2 պատճառ ունեմ՝ ուսումս և լավ առաջարկի բացակայությունը։

-Ո՞րն է քեզ համար լավ առաջարկի չափորոշիչը։ Հոնորարի չափն ի՞նչ դեր ունի այս հարցում։

-Հարցն այդքան ֆինանսին չի  վերաբերում, չնայած դրա չափաբաժինն էլ, իհարկե, կա։ Առաջնային պետք է սցենարը հետաքրիր լինի, կերպարը բացվելու տեղ ունենա, ֆիլմը՝ ասելիք։

 

- Վաղ տարիքից նկարահանվել ես սերիալներում։ Երբ սովոր ես լինում սեփական գումարն աշխատելուն, բարդ չէ՞ հարմարվել առանց եկամուտի ապրելուն։

-Եթե ընթացիկ նկարահանումներ լինում են, ֆինանսական առումով էլ է շատ լավ լինում։ Չեմ կարող ասել, որ ինձ չի  հուզում ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, լինում են դժվար պահեր, սակայն պետք է դիմանաս. եթե ընտրություն անեի՝ նկարահանվել սերիալներո՞ւմ, թե՞ ընդունվել Թատերական և ստանալ հիմքային կրթություն, բացարձակ չէի նայի ֆինանսական կողմին։ Կրթություն ստանալը նախ և առաջ խոսում է իմ ապագայի մասին։ Ես կարող էի հիմա նկարահանվել սերիալներում, ինչ-որ գումար ունենալ, բայց դա չնպաստեր իմ աճին։ Ես ուզում եմ լինել պահանջված, ոչ թե հայտնի։

-Թատերական ներկայացումներում հիմա խաղո՞ւմ ես։

-Չէ, որովհետև մեր դասերը շատ ծանրաբեռնված են։ Ամեն տարի որպես քննություն ներկայացում ենք հանձնում, և ժամանակը չի ներում ավելի շատ ներկայացումներում ներգրավված լինել։

-Արևիկ, մոտ կես տարի է՝ ընտրյալ ունես:) Քո ֆեյսբուքյան էջին հետևելով, կարելի է ենթադրել, որ քեզ մոտ երջանիկ, խաղաղ փուլ է։ Ի՞նչ է փոխվել կյանքումդ նրան հանդիպելուց հետո։

-Կարելի է ասել՝ ամեն ինչ։ Կար Արևիկ, մինչ  նրա հետ հանդիպումը և  հանդիպումից հետո։ Անգամ դժվարանում եմ ինձ հիշել այն ժամանակ, երբ նա չկար իմ կյանքում։ Տպավորություն է, որ նա միշտ եղել է ենթագիտակցությանս մեջ, միշտ սպասել եմ իրեն։ Ես, ինչպես բոլոր աղջիկները,  նկարել եմ իրեն ու հիմա մեկ-մեկ զարմանում եմ ինչքան համապատասխան է ինքն իմ պատկերացումներին, ասում եմ՝ ինձ թվում է դերձակը քեզ հատուկ ինձ համար է կարել։ Փոխվել է այն, որ եթե ես նախկինում միանշանակ կընտրեի կարիերաս, հիմա կընտրեմ ընտանիքը։

Չեմ սիրում շատ խոսել այդ մասին, քանի որ դա անձնական է։ Միայն կասեմ, որ ամեն ինչ  շատ գեղեցիկ է և կուզեմ, որ երբեք չվերջանա։ Վստահ եմ, որ չի վերջանա։

-Իսկ նա քեզ դնո՞ւմ է «կարիերա, թե ընտանիք» ընտրության առաջ։

-Չէ։ Ես թույլ չեմ տա, որ հերթը հասնիդրան։ Եթե զգամ, որ կարիերաս ինչ-որ չափով խանգարում ք անձնականին, ինքս կհրաժարվեմ ամեն ինչից՝ արժևորելով ինձ համար այս պահին ավելի կարևորը։

- Ամեն դեպքում, շոուբիզնեսային ոլորտը շատերի կողմից ավելի վատ է ընկալվում։ Ինքն  այս առումով ի՞նչ ընկալում ունի ու ինչպե՞ս է վերաբերում քո կարիերային։

-Ես ինձ երբեք չեմ համարել շոու բիզնես մեջ, ես ուղղակի նկարահանվում եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, անընդհատ ստեղծագործական փուլերի մեջ եմ։  Ինքն էլ չի համարում, որ ես շոու բիզնեսի մեջ եմ։ Իմ յուրաքանչյուր առաջարկ իրար հետ ենք քննարկում, որոշումները միասին ենք կայացնում։

  

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա Սողոմոնյան