Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական կտար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական կտար: «Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Պեսկով:
Նա ընդգծել է, որ դեռևս կես տարի առաջ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարելի էր գնահատել օրինակելի, սակայն տեղի ունեցավ «տեխնածին աղետ»:
Ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը խոցեց Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլն անվանել էր «հարված մեջքից»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



