«Ժամանակ». 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արդեն 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, որոշները աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ երթուղին շահագործողները վարորդներից պահանջում են աշխատել 16-17 ժամ: Գործադուլավոր վարորդները երեկ «Ժամանակին» տեղեկացրին, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ կողմից նոր հրաման է եղել, որով պահանջվում է աշխատել 16-17 ժամ, որ քաղաքացիները փողոցում չմնան: «Բայց էդքան աշխատելուց հետո մեզ ո՞վ է տուն տանելու: Մենք ի վիճակի չենք, ասում ենք դրա մասին, բայց մեզ պատասխանում են՝ եթե ի վիճակի չեք, դիմում գրեք, գնացեք: Արդյունքում մենք հայտնվել ենք անգործ ու անօգնական վիճակում», - թերթի փոխանցմամբ վրդովված ասել են գործադուլավոր վարորդները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



