Քլոե Քարդաշյանն ու Լամար Օդոմը միասին արդեն նշել են Զատիկը
ՖՈՏՈՔլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմին մենք վերջին անգամ տեսել ենք Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում: Իսկ երեկ երեկոյան Քլոեին «բռնացրել էին» Լամարի հետ Կալաբասասի Ruth's Chris Steakhouse ռեստորանից դուրս գալիս:


Մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններով զույգը միասին նախօրոք տոնել է Զատիկը:
Ի զարմանս բժիշկների՝ Լամարը աստիճանաբար ապաքինվում է, դանդաղ խոսում ու կարողանում հստակ արտահայտել մտքերը:

Ավելի վաղ Լամարը դժվարությամբ էր ճանաչում մտերիմներին, բայց ըստ երեւույթին այդ խնդիրն արդեն լուծվել է:

Բժիշկները հայտնում են, որ մարզիկը դեռ հիշողության ու արտասանության խնդիրներ ունի, բայց դրական միտումն ակնհայտ է: Բասկետբոլիստին հիվանդանոցից դուրս կգրեն ամռանը:
Աղբյուր՝ TMZ
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



