Facebook-ում տեղադրված լուսանկարների 77%-ում մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են գտնվում
ԼԱՅՖՄասնագետների անցկացրած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Facebook սոցիալական կայքում տեղադրված 75%–ից ավելի լուսանկարներում մարդիկ գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ: Ինչպես տեղեկացնում է Fox News-ը` հատկապես ուշագրավ են բրիտանացիների լուսանկարները:
Հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավարի կարծիքով` քանի որ այսօր հասարակությունն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ինտերնետում, հետազոտության հիմնական նպատակն էր` պարզել, թե ինչպես է այդ ժամանակն օգտագործվում, իսկ դրա լավագույն միջոցն էր` ուսումնասիրել բաժանորդների լուսանկարները:
Հավելենք, որ համաձայն մեկ այլ հաշվարկի` Facebook-ի բաժանորդների մոտ 12%-ը արգելափակում են իրենց լուսանկարները, 50%-ը թույլատրում են միայն ընկերներին, իսկ 28%-ը` հասանելի են դարձնում բոլորին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



