Օբաման կոչ է արել Բրյուսելում տեղի ունեցածի համար բոլոր մուսուլմաններին չպիտակավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Բրյուսելում տեղի ունեցածի համար բոլոր մուսուլմաններին չպիտակավորել: Դրանից կշահեն միայն ահաբեկիչները, որոնք ուզում են տարբեր համայնքների ներկայացուցիչների միջեւ թշնամանք սերմանել:
Օբաման իր ուղերձում հարգել է զոհերի հիշատակը՝ հիշեցնելով, որ Բրյուսելի արյունահեղություններից ԱՄՆ 2 քաղաքացի է զոհվել, եւս 14-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկացի մուսուլմանները կարեւոր ներդրում են ունենում ամերիկյան հասարակության զարգացման գործում:
«Մենք պետք է կանխենք բոլորին նույն արշինով չափելու ցանկացած փորձ: Նման փորձերը հակասում են մեր բնույթին, մեր արժեքներին եւ մեր ժողովրդի պատմությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



