Բելգիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին չգնալ «ընդդեմ վախի» երթի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին անվտանգության նկատառումներից ելնելով չգնալ «ընդդեմ վախի» երթի: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել են Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոնը և Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը:
Երթը նախատեսված է իրականացնել կիրակի՝ մարտի 27-ին:
Տեղի հեռուտաալիքները հաղորդում են, որ երթին չմասնակցելու կոչը պայմանավորված է ոստիկանության աշխատանքներին չխոչընդոտելու անհրաժեշտությամբ:
Բելգիայում իրավիճակը շարունակում է վտանգավոր լինել մարտի 22-ին տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով 34 մարդ է զոհվել, մոտ 300-ը` վիրավորվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



