Ռուսական օդուժը մեկ օրում 158 հարված է հասցրել Պալմիրայի շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ՕՈւ-ն (օդատիեզերական ուժերը) մեկ օրում 40 թռիչք է իրականացրել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Հարվածներ են հասցվել ահաբեկիչների 158 կառույցներին, որոնց արդյունքում ավելի քան 100 գրոհային, 4 տանկ, 3 հրետանի, 4 զինապահեստ է ոչնչացվել», - ասվում է ռազմական գերատեսչության հաղոդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայած Պալմիրայի արևելքում և արևմուտքում շարունակվող մարտերին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են քաղաքի հյուսիսային ծայրամասեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



