«Աէրոֆլոտ»-ը ժամանակավորապես չի թռչի Ղազախստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Աէրոֆլոտ»-ը ժամանավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Ղազախստան: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ընկերւթյան հաղորդագրությունը:
Ավիաընկերությունում նշել են, որ մինչեւ հիմա Ղազախստանից չվացուցակի շուրջ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացել:
Ընդհանուր առմամբ, մարտի 26-27-ին նախատեսված 11 չվերթ է չեղարկվել:
Ռուսական ավիացիոն ոլորտի կարգավորողներն իրենց հերթին ժամանակավորապես փակել են Ղազախստանի ազգային ավիափոխադրող Air Astana-ի՝ դեպի Մոսկվա չվերթները (Ռուսաստանի մյուս քաղաքներ թռիչքների թույլտվությունն ուժի մեջ է):
Ղազախական ավիափոխադրողը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է «Աէրոֆլոտ»-ը, որն ուշացրել է հայտը. ժամանակին հայտ ներկայացրած ռուսական մյուս ընկերություններն անխափան իրականացնում են չվերթները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



