Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Պալմիրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, հաղորդում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի:
«Գիշերային ծանր մարտերից հետո բանակը Պալմիրան վերցրել է ամբողջական հսկողության տակ՝ ինչպես հնագույն հատվածը, այնպես էլ բնակելի շրջանները»,- գործակալությանը հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ շաբաթ օրը մարտերը վերսկսվել են փաստացիորեն Պալմիրա քաղաքի բոլոր շրջաններում, բացի պատմական հատվածից:
Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն է, գրոհայինների հսկողության տակ է անցել մայիսի կեսին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



