Թրամփ. Սաուդյան Արաբիայից նավթ չգնենք, նա զորք է ուղարկում ԻԼԻՊ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարկավոր է մտածել այն մասին, որպեսզի ԱՄՆ-ն դադարի նավթ գնել Սաուդյան Արաբիայից եւ արաբական այլ երկրներից, որոնք աջակցում են ԻԼԻՊ-ին: New York Times-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ եթե ինքը նախագահ դառնա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:
Բացի այդ, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն պետք է գումար ստանա այն պետություններից, որոնց պաշտպանում է:
«Մեզ չեն փոխհատուցում այն հսկայական աջակցության համար, որ մենք ցուցաբերում ենք տարբեր երկրներին: Դրանցից մեկն էլ Սաուդյան Արաբիան է: Եթե նա ԱՄՆ-ի պաշտպանության տակ չլիներ, չեմ կարծում, որ այդ երկրից ինչ-որ բան կմնար: Բազմաթիվ տարիներ մեզ չեն հարգել, մեզ ծաղրել են ու թալանել: Ամերիկան չպետք է այլեւս նման բան թույլ տա»,- հայտարարել է Թրամփը:



