Հունաստանն ավտոբուսներով փախստականներին դուրս է բերում սահմանամերձ ճամբարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանը սկսել է մակեդոնական սահմանին գտնվող Իդոմենի գյուղի մերձակայքի գերբնակեցված ճամբարից տարհանել փախստականներին: Այս մասին հաղորդում է մակեդոնական Nova TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հունական իշխանություններին:
8 ավտոբուսով շուրջ 400 փախստականի են փոխադրել: Եվս 10 ավտոբուս պատրաստվում է մեկնել:
Առաջին ավտոբուսում կանայք եւ երեխաներ են, որոնք այլեւս չեն կարողանում դիմանալ գերբնակեցված ճամբարի ծանր պայմաններին: Նրանց փոխադրում են հարեւան ճամբարներ:
Ներկայում Իդոմենի ճամբարում 11.600 փախստական կա, բայց միայն 2 հազար տեղ է բացվել: Առաջիկա 3 շաբաթներին ծրագրվում է այս թիվը հասցնել 30 հազարի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



