Ահաբեկիչները Գերմանիայում հարձակումներ չեն պատրաստում . Գերմանիայի ներքին գործերի նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ այժմ նշաններ չկան, որ ահաբեկիչները հարձակումներ են պատրաստում Գերմանիայում, հաղորդում է РИА Новости-ն:
«Անվտանգության մեր ծառայություններն այս պահին չեն տալիս տվյալներ Գերմանիայում պատրաստվող ահաբեկիչների վերաբերյալ»,- հայտարարել է դե Մեզյերը Bild am Sonntag թերթին:
Նախարարը կոչ է արել եվրոպացիներին ավելի սերտ համագործակցել անվտանգության ոլորտում, առաջին հերթին՝ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:
«Առանց մեր միջազգային գործընկերների, այդ թվում` և հենց ԱՄՆ-ի հետ տվյալների փոխանակման անհնար կլինի ճանաչել որոշիչ նշանակություն ունեցող հանցավոր կառույցները և կապերը»,- ասել է նա:
«Լուրջ վտանգի ժամանակ պետք է ակնհայտ լինի, որ անձնական տվյալների պաշտպանությունն ավելի կարևոր չէ քաղաքացիների պաշտպանությունից»,- հավելել է դե Մեզյերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դյուսելդորֆի շրջանում մարտի 25-ին ձերբակալվել է Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության մեջ երկու կասկածյալ: Ավելի ուշ Գերմանիայի դաշնային դատախազությունում հայտարարել են, որ չի հաջողվել գտնել ապացույցներ Բրյուսելի ահաբեկչություններին տղամարդկանց ներգրավվածության մասին:



