Սիրիան չափազանց փոքր է դաշնայնացման համար. Ասադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Սիրիան չափազանց փոքր է դաշնայնացման համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sputnik»-ին:
«Ասադն ընդգծել է, որ Սիրիան չափազանց փոքր երկիր է դաշնայնացման գաղափարներն իրականացնելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր համայնքները իրար հետ խիստ կապված և միահյուսված են»,- հայտնել է ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության անդամ Նիլոկյա Դյուիկը Սիրիայի նախագահի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ:
Ասադը նաև հայտնել է, որ քրդերի՝ երկրի դաշնայնացման առաջարկը վատ գաղափար է:Նրա խոսքով՝ կենտրոնական կառավարությունը պետք է կարևոր դեր խաղա Սիրիայում, չնայած որոշ ահաբեկիչներ կարող են ավելի շատ ձեռք բերել ինքնավարություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



