Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. Սոֆի Մխեյան (լուսանկար)

ՖՈՏՈ

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոֆի Մխեյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքին առնչվող թեմաների շուրջ, պարզել, թե է՛լ որ ժանրերում կցանկանար դրսեւորվել երգչուհին, եւ թե երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին: Մենք անդրադարձել ենք նաեւ նրա անձնական կյանքին: Սոֆին նշել է, որ գուցե ինքը երկրպագուներին տխրեցնում է անձնականի մասին լռելով, բայց նաեւ հորդորել է չմտահոգվել. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:

12717964_10153776674625189_540609563511600194_n

-Ձեր վերջին տեսահոլովակը` նկարահանված «Մի քիչ» երգի հիման վրա, մեծ տարածում գտավ համացանցում: Այս երգի, տեսահոլովակի ստեղծման հետ կապված կա՞ որեւէ հետաքրքիր դրվագ, որ կպատմեք Ձեր երկրպագուներին: Առաջիկայում էլի դուետներ կլինե՞ն:

-Իրականում «Մի քիչ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ստեղծման ամբողջ ընթացքն էր հետաքրքիր, սակայն, այնուամենայնիվ, ամենահետաքրքիրն այն էր, որ տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա շեմին. բոլորը պատրաստվում էին Նոր տարուն, իսկ մենք աշխատում էինք: Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին ու նաեւ հնարավոր հետաքրքիր զուգերգերին, ապա ասեմ, որ անակնկալներ, իհարկե, սպասվում են, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել: Եվ եթե հետեւել եք ստեղծագործական կյանքիս, ապա նկատած կլինեք, որ «Մի քիչ»-ը իմ երկրորդ զուգերգն է: Առաջինը «Արժանի է» երգն էր, որ ներկայացրեցինք Սիրուշոյի հետ: Իսկ տասը տարվա ընթացքում ընդամենը երկու զուգերգով հանդես գալը փաստում է, որ դուետների հարցում շատ բծախնդիր եմ: Ձգտում եմ, որ դրանք, ինչպես եւ իմ մնացած ստեղծագործությունները, լինեն յուրահատուկ, տարբերվող ու հիշվող:

-Կա՞ որեւէ ժանր, որի շրջանակներում դեռ հանդես չեք եկել, բայց շատ եք ցանկանում: -Եթե կա ժանր, որն ինձ հոգեհարազատ է ու համապատասխան, ապա վաղ թե ուշ ինձ այդ ժանրում դրսեւորում եմ: Այս պահին կընդգծեմ ռոքը. դեպքեր եղել են, որ տարբեր նախագծերում ռոքային ստեղծագործություններ եմ ներկայացրել, բայց կուզեմ ինձ պատկանող գործն ունենալ հենց այս ոճում:

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդես գալ մենահամերգով: Ձեր երկրպագուները վաղուց արդեն սպասում են: -Նախ շնորհակալ եմ, որ կա սպասումը: Ինքս էլ կարծում եմ, որ պահը վաղուց հասունացել է: Սակայն բազմիցս նշել եմ ու եւս մեկ անգամ կնշեմ, որ միայն գաղափարի համար մենահամերգ հաստատ չեմ կազմակերպի: Այն պետք է լինի հստակ մշակված ծրագրով, տեխնիկապես հագեցած, իսկ այդ ամենը բավական ժամանակատար է: Սակայն կուզեմ նշել, որ ապրիլի 5-ին կոլեգաներիս հետ ելույթ կունենամ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ արդեն 10-ին՝ հանրությանը «Մի քիչ» ստեղծագործությունից ծանոթ Վիգեն Հովսեփյանի համերգին, որ կկայանա «Կամի» ակումբում:

1459980_1021171247963941_168853709927575799_n

-Այժմ կանանց միամսյակն է, եւ թերեւս ճիշտ ժամանակը` խոսելու կանացի հարցերից: Հանդիսատեսը նախկինում սովոր էր տեսնել Ձեզ սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարում: Վերջին շրջանում կերպարային կտրուկ փոփոխություն է նկատվում: Դուք կարծես ընդգծել եք Ձեր կին տեսակը, գրավիչ, սեքսուալ կերպար եք ստացել: Սա շուկայի թելադրա՞նք է, թե՞ մի բան է, որ ներսից է գալիս, կապված է հոգեվիճակի հետ:

-Սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարը դեռեւս կա ու անպակաս է ինձնից, քանի որ այն իմ էության մի մասն է: Պարզապես ժամանակի ընթացքում ծնվում են ստեղծագործություններ, որոնք գուցե թելադրում են ինձ լինել ավելի կանացի, գրավիչ ու սեքսուալ: Իսկ ես միշտ տարբեր եմ, բայց եւ միշտ հավատարիմ ինքս ինձ:

-Ասում են` 30-ից հետո կնոջը դժվար է զարմացնել, նա դառնում է բծախնդիր եւ առավել շրջահայաց: Համաձա՞յն եք: Ձեզ, առհասարակ, հե՞շտ է զարմացնել: Իսկ տղամարդիկ Ձեզ հաճա՞խ են զարմացնում:

-Իհարկե, տարեցտարի ցանկացած կին դառնում է ավելի բծախնդիր, ուշադիր… Իսկ զարմանալու եւ զարմացնելու ունակությունը, ինչ խոսք, հաճելի երեւույթ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ասեմ, որ ինձ այդքան էլ հեշտ չէ զարմացնել, բայց հնարավոր է ու թեկուզ ամենապրիմիտիվ տարբերակներով` հարաբերությունների միջոցով, մարդկային տեսակներով. ամեն դեպքում դեռ կարողանում են զարմացնել:

-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը, եւ ո՞րն եք համարում կնոջ երջանկության գատնիքը:

-Կարծում եմ` կնոջ ամենամեծ երազանքը մայրանալն է: Իսկ երջանկության գաղտնիքը շատ ինդիվիդուալ է, բայց գուցե հոգու խորքում բոլոր կանայք էլ ուզում են սիրել ու սիրված լինել եւ ունենալ լիարժեք ընտանիք:

-Վերջին շրջանում լրատվամիջոցներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Դուք ընկեր ունեք, նրան տեսնում էինք Ձեր կողքին ամենատարբեր առիթներով: Երկրպագուներին հետաքրքրում է` հիմա Ձեր կողքին որեւէ մեկը կա՞, Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Լրատվամիջոցներում խոսակցություններ միշտ էլ պտտվում են, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական: Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:

-Ասում են` մի կինը երբեմն հազար տղամարդուց ուժեղ է: Թվում է, թե Դուք շատ ուժեղ կին եք, դա երբեմն չի՞ հոգնեցնում, կցանկանայի՞ք լիներ մեկը, որի կողքին կկարողանայիք թուլանալ:

12647526_10153727193400189_8775233598471677366_n

-Համաձայն եմ, կան կանայք, որ բազմաթիվ տղամարդկանցից ուժեղ են: Լավ է, որ իմ մասին նման կարծիքի եք, սակայն պահեր են լինում, որ ես եւս իգական սեռի ցանկացած ներկայացուցչի պես ուժեղ հենարանի կարիք եմ ունենում: Աննա Բաբաջանյան 

Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով