Քիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել: Այս մասին գրում է մոլդովական Noi կայքը: Երկրի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 1.000 ցուցարարներ հավաքվել են Քիշնեւի կենտրոնում գտնվող Շտեֆան Մեծի հուշարձանի մոտ՝ դեմ արտահայտվելով Ռումինիայի հետ Մոլդովայի միավորմանը:
«Կարծում ենք, որ Մոլդովայի հանրապետությունը պետք է անկախ պետություն մնա: Մենք դատապարտում ենք Մոլդովայի վերացման կոչեր անողների գործողությունները»,- հայտարարել է «Վոյեւոդ» շարժման առաջնորդ Նիկոլայ Պասկարուն:
Այսօր ռումինամետ մի շարք կազմակերպություններ Sfatul Tarii-2 համագումար են անցկացնելու, ինչպես նաեւ ցույց՝ նվիրված Ռումինիայի հետ Բեսարաբիայի միավորման տարեդարձին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



