Արթուր Աբրահամը մեկնել է Լաս Վեգաս (լուսանկար)
ՍՊՈՐՏՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ մարտի 27-ին մեկնել է Լաս Վեգաս: Այդ մասին 36-ամյա բռնցքամարտիկը հայտնել էֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Աբրահամըպատրաստվում է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսի դեմ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



