ԱՄՆ-ը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը Սիրիայում ՌԴ գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գրում է ria.ru-ն:
«Վտանգ չեմ տեսնում այն բանում, որ Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ հիմքեր է ստեղծում այնտեղ, ուր մենք ռազմաբազաներ չունենք և մտադիր չենք մնալ այնտեղ հեռանկարում»,- ասել է Քերին:
Նա նշել է, որ «եթե Ռուսաստանը կարող է օգնել իրավիճակը կայունացնելուն, դա կօգնի պատերազմը դադարեցնելուն, որ ազդում է Եվրոպայի, Հորդանանի, Լիբանանի վրա և սպառնալիքի աղբյուր է ստեղծում Իսրայելի համար»:
Քերին անհեթեթություն է անվանել քննադատությունը այն առիթով, որ ԱՄՆ քաղաքականության պատճառով Ռուսաստանը հաղթում է Սիրիայում և հիմնակետ է ստեղծում Մերձավոր Արևելքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



