Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դոմինո» սիթքոմի դերասանուհու նուրբ և գայթակղիչ ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Գայանե Ավետիսյանին հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում. նա մարմնավորում է Սոֆային: Օրեր առաջ Գայանեն լուսանկարվել է BlogNews.am–ի համար, որտեղ ներկայցել է երեք կերպարներում`մեկը մյուսից տարբեր: Իսկ զրույցի ընթացքում Գայանեն անկեղծացել  և հետաքրքիր փաստեր է պատմել իր կյանքից և գործունեությունից:

Դերասնուհին վերջերս է վերադարձել հանգստից, ինչպես նա պատմեց մայրիկի հետ գնացել էին քույրիկին այցելության, ով բնակվում է Արաբական Էմիրություններում. «Ամեն տարի գնում եմ, ճիշտ է կար ժամանակ, երբ ես այնտեղ աշխատում էի Բրիտանական թատրոնում: Դա պայմանագրային աշխատանք էր ու խաղում էի շատ հետաքրքիր ներակայցման մեջ, որտեղ ներգրաված էին տասնչորս երկրների դերասաններ: Այս տարի չգնացի , քանի որ «Դոմինոյում» խաղալու հետաքրքիր առաջարկ ստացա: Ես սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց մերժում էի, իսկ սիթքոմի ձևաչափը ինձ շատ հետաքրքեց:  

Գայանեն նշում է, որ դերասանի համար մեծ փորձ և վարպետություն է եղել խաղալ բրիտանական թատրոնում, և այդ բոլոր հնարքները օգտագործել այստեղ. «Մինչև ընտրվելը շատ-շատ բարդությունների միջով անցա.  անում էի գրեթե ամենը` երգ, պար  և շատ դժվար էր աշխատել մի ռեժիսորի հետ, ով բացարձակապես բրիտանական ակցենտով էր խոսում: Չնայած` լավ տիրապետում եմ անգլերենի, բայց  անկեղծ պետք է ասեմ` առաջին տաս օրը ես ամեն օր արտասվում էի փորձերից հետո, քանի որ չէի հասկանում, թե ինչ էր ինձ ասում: Ինձ տվեց մաքսիմալ ավելի անկեղծ  լինել բեմում և ավելի քիչ մտածել, թե  դու որքան  գեղեցիկ ես այդ պահին: Շատ լավ եմ զգացել, որպես դերասան այդ փառահեղ փայմաններում,  ինչը ցավոք չունենք այստեղ, բայց հուսամ` կունենանք: Ես երբեք չեմ կտրում իմ հույսը, որ մի օր այստեղ էլ արտիստը կապրի արտիստին վայել կյանքով»:  

Չնայած պայմանները փառահեղ էին, բայց դերասանուհին որոշեց չմնալ այնտեղ, այլ ապրել և ստեղծագործել հայրենիքում.«Այստեղ շատ-շատ ավելին կարող եմ անել, միգուցե ավելի քիչ եմ վաստակում քան դրսում, բայց նախ ընտանիքս է այստեղ, ընկերներս, մտերիմներս: Այստեղ անելիքներս ավելի շատ են, մի տեսակ չեմ կարողանում այստեղից կտրվել և գնալ: Գիտես, ես հասկացել եմ` բավականին ուժ ունեմ ամեն ինչ զրոյցի սկսելու, բայց եթե կա շանս այստեղ գեղեցիկը զարգացնելու, ապա պետք է մնալ»:

Գայանեի համար «Դոմինոն» հրաշալի, թարմ նախագիծ է. «Սա նորություն էր ինձ համար, նոր ոճ, որքան էլ որ թատրոնում արդեն տասնչորս տարի է խաղում եմ և բազում դերեր եմ կերտել` միևնույն է այս ձևաչափը հետաքրքիր էր: Բոլորս մի կարևոր բան ենք գիտակցում, որ մենք ոչ թե ծիծաղեցնում ենք մարդկանց,  այլ  պարզապես փորձում ենք իրավիճակը  խաղալ այնպես, որ այն դառնա ծիծաղելի»:  

Հեռուստաէկրանին դերասանը միշտ անհոգ է, ժպիտ է պատճառում, ուրախացնում հեռուստադիտողին, բայց իրականությունը մի քիչ այլ է. «Կա մի բան, դա եկել է թատրոնից և փոքրուց, երբ դեռ ուսանող էի: Շատ կարևոր է գիտակցել, որ դիմացինը պարտավոր չէ կրել քո հոգսերի արդյունքը և դա իրեն հետաքրքիր չէ:  Օրինակ թատրոնում հանդիսատեսը տոմս է գնում և հույս ունի երկու ժամ կտրվել իրականությունից: Եղել են դեպքեր, երբ բարձր ջերմությամբ խաղացել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ հայս վիրահատվում էր, որովհետև այդ պահին քո մասին չես մտածում:  Դերասանի կյանքը միայն իրենը չէ: Եթե դերասանները ժպտում են, այնպես չէ, որ նրանք հոգս չունեն»:   

Գայանեի օրվա գրաֆիկը բավականին հագեցած է, նա հասցնում է ամեն բան և միևնույն ժամանակ գեղեցիկ և խնամված լինել. «Ես արթնանում եմ շատ ուշ, քանի որ երեկոյան աշխատում եմ: Հասցնում եմ զբաղվել տնային գործերով. ես տան աղջիկ եմ և սիրում եմ զբաղվել մաքրությամբ, զայրանում եմ,  երբ մեկ-մեկ բացում եմ պահարանս և հասկանում, որ երեկ նկարահանում եմ ունեցել և այն թափթփված է: Ես ամեն ինչ հասցնում եմ, եթե հարցնեք իմ մայրիկին`նա իր աղջիկներից գոհ է»:  

Հայտնի մարդիկ այսօր բացի իրենց հիմանական աշխատանքից ունեն նաև երկրորդ աշխատանք. «Այսօր որքան էլ որ գումար ստանաս, միևնույն է բավարար չէ մանավանդ դերասանուհու համար, երբ նա պետք է միշտ խնամված և գեղեցիկ տեսք ունենա:  Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, համեղ ուտել, սիրում եմ ընկերներիս հետ սրճարաններում լինել, մի խոսքով սիրում եմ գեղեցիկ ապրել:  Ես դեմ եմ այն երևույթին, որ ինչպիսի տեսքով ունի դերասանը էկրանին, այնպիսին էլ առօրյայում.  երբևէ ինձ այդպես չեն կարող տեսնել: Ես առօրյայում լրիվ առանց դիմահարդարման եմ, անգամ երբմեն ինձ չեն էլ ճանաչում , ասում են ինչ փոքր ես և դա ինձ իսկապես շատ ուրախացնում է: Ես դժգոհ չեմ այսօրվա իմ ստացած գումարից, չեմ կարող ասել որ  մեծ գումարներ եմ վաստակում, բայց պետք է ամեն դեպքում շնորհակալ լինել ամեն ինչի համար»:

Գայանեն ունի դերասանական սկզբունքներ, վստահ է` ամեն դերի համար արած գործողությունը պետք է արդարացված լինի.«Եթե ինձ  առաջարկեն նկարահանվել ֆիլմում, որտեղ պետք է բաց տեսարանում նկարահանվեմ, դա պետք է արդարացված լինի: Օրինակ ինչպես է հոլիվուդյան ֆիլմերում, որ առանց այդ տեսարանի ֆիլմը չէր ընկալվի առհասարակ: Դերասանը պետք է հասկանա` ինչի համար է ըտնրված այդ դերի համար: «Դոմինո»-ում ես խաղում եմ մի կնոջ կերպար, որն ինձ նման չէ. իմ կողքի տղամարդը շատ ուժեղ պետք է լինի: Ես դեմ եմ մայրիշխանության, բայց ես բացահայտել եմ Սոֆայի կերպարը, թե ինչպես պետք է քայլի, ինչպես զայրանա, նույնիկս թե ինչպես պետք է հագնվի: Այսինքն պետք է կարողնաս մտնես, թափանցես կերպարիդ մեջ, թե ինչ է քեզանից ուզում: Դու պարտովոր ես խաղալ տարբեր դերեր և մնաս դու»:

Դերասանուհին նաև հայտնի է որպես երգահան.նրա գրչին են պատկանում բազմաթիվ հիթային երգերի խոսքեր, իսկ դրանք շատ հետաքրքիր են ծնվում.«Իմ երգերը շատ տարբեր են իրարից, ես ունեմ մի ձեռագիր և երբ լսում են` հասկանում են որ ես եմ գրել: Հետաքրքիր մի բան ասեմ, երբ երաժշտությունը լավը չի լինում, գալիս են հիթային բառեր, բայց ոչ խորը: Երգեր կան, որ րոպեական են ծնվում: Բոլոր երգերի խոսքերն անգին են, որովհետև սիրված երգերն անգին են: Այն ինչ վճարում են հեղինակներին, սիմվոլիկ շնորհակալության պես մի բան է: Եղել են դեպքեր երբ երգը շատ լավն է եղել, խոսքերը լրացնող, բայց կատարողից հասկացել եմ, որ այլ արտիստ պետք է կատարեր»:

Գայանեն զրույցի ընթացքում նշեց, որ իր բանաստեղծությունների հիման վրա գիրք է գրել, որը շուտով լույս կտեսնի. « Այս գիրքը կարդալով կտեսնեք լրիվ այլ Գայանե Ավետիսյան, որովհետև շատ դժվար է տեսնել քո ներսի ամենաամենաթաքուն մտքերը, որոնք չգիտակցված գալիս են մեկ-մեկ թղթին: Շատ չեմ ուզում փակագծերը բացել, ուզում եմ շատ տեղին լինի և չեմ ուզում դա անեմ պարզապես անելու համար»:

Դերասանուհին անկեղծացավ և պատմեց, որ շատ խոցել է և շուտ է վստահում մարդկանց, բայց շատ շուտ էլ ներում է. « Խոցելի եմ, բայց այդ ամենով հանդերձ նաև ուժեղ.  չեմ չարանում: Այն ինչ մարդիկ չգիտեն իմ մասին, կիմանան այս հարցազրույցից հետո»:  

Զրույցի վերջում Գայանեն նշեց, որ իրեն պակասում է իր իրական հեքիաթը, իր ընտանիքը. «Ուզում եմ` իմ ընտանիքում հեքիաթային լինի ամեն ինչ, բայց նաև շատ իրական: Իմ կողիք տղամարդը կսիրի և կնդունի ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ:  Միայն այդ դեպքում է գալիս իրական հեքիաթը»:

Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել