Պուտինն ու Ռոհանին անդրադարձել են Պալմիրայի ազատագրմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև:
Վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռուսական օդատիեզերական ուժերի աջակցության Սիրիայի կառավարական բանակի կողմից Պալմիրա քաղաքի ազատագրմանը: Ընդգծվել է, որ սա նշանակալի իրադարձություն է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նախագահներ Պուտինն ու Ռոհանին խոսել են նաև միջազգային օրակարգային մի շարք հարցերի և երկկողմ հարաբերությունների ակտիվացման մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



