Կալինինգրադում բացվում Է վոկալիստների «Սաթե սոխակ» միջազգային մրցույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 28-ին Կալինինգրադում բացվում Է Զառա Դոլուխանովայի անվան վոկալիստների «Սաթե սոխակ» միջազգային տասներորդ մրցույթը: Այս տարի հաղթանակի եւ պարգեւի համար պայքարելու են 14 երկրների պրոֆեսիոնալ եւ երիտասարդ կատարողներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է մրցույթի մամուլÕ « քարտուղար Ելենա Պրիշչեպը:
«Ներկայիս հոբելյանական տասներորդ մրցույթին ներկայացվել Է 14 երկրների 175 հայտ, որը ռեկորդային թիվ Է: Եզրափակիչ դուրս գալու եւ դափնեկրի կոչման համար կմրցեն Աբխազիայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Հարավային Օսիայի երգիչները: Առաջին անգամ մրցույթին կժամանեն Մոնղոլիայի եւ Մեծ Բրիտանիայի երգիչները»,-ասել Է մամուլի քարտուղարը: «Սաթե սոխակ» միջազգային մրցույթը Կալինինգրադում անցկացվում Է 1992 թվականից սկսած:
Ստեղծագործական մրցությունը տեղի կունենա երկու անվանակարգում՝ «պրոֆեսիոնալ կատարողներ» եւ «երիտասարդ կատարողներ»:
Մրցույթի ժյուրին կգլխավորի Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Լոնդոնի Ռուս-բրիտանական երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Վալերի Ալիեւը: Նրա հետ միասին դափնեկիրներին կորոշեն Էստոնիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ղազախստանի գործընկերները՝ ականավոր երաժիշտներ, մանկավարժներ եւ կատարողներ:
Բացի Գրան պրիից, դափնեկրի կոչումներից, հաղթողներին սպասվում են նաեւ մինչեւ 200 հազար ռուբլի դրամական մրցանակներ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 28-ին Կանտա կղզու հին Մայր տաճարում: Բացման համերգում ելույթ կունենան փառատոնի անցյալ տարիների հաղթողները՝ կատարողներ Հարավային Կորեայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից:
Մրցույթի դափնեկիրների անունները կհրապարակվեն ապրիլի 5-ին:



