Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում Բանակային խաղերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ25 երկրներ հաստատել են 2016 թվականին Ռուսաստանում անցկացվելիք Բանակային միջազգային խաղերին իրենց մասնակցությունը:
Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցեւին:
«Ներկայում խաղերին իրենց մասնակցությունը հաստատել են 25 պետություններ, այդ թվում ԱՊՀ 7 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելոռուսը, որոնք ծրագրում են տարբեր մրցումների 62 թիմեր ուղարկել», -լրագրողներին հայտարարել է Իվան Բուլացեւը:
Պատմության մեջ երկրորդ Բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 13-ը երկու երկրների` Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքներում: Մրցումների շրջանակում ծրագրվում է անցկացնել 23 մրցույթ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



