Անգլիայում վաճառքի են հանել Ջոն Լենոնի մանկության տունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Վուլթոնի շրջանում վաճառքի են հանել այն քոթեջը, որն ավելի վաղ պատկանում Էր The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնի մորն եւ մորաքրոջը: Առաջարկի արժեքը կազմում Է 325 հազար ֆունտ ստեռլինգ (460 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Development Finance Today-ին:
Անշարժ գույքի իրացմամբ զբաղվում Է Whitegates գործակալությունը: Լենոնը քոթեջում անցկացրել Է մանկությունը՝ ապրելով իր մոր՝ Ջուլյայի եւ մորաքրոջ՝ Միմիի հետ: Նրա մեկնելուց հետո նրանք մնացել են տանը, եւ The Beatles-ի ղեկավարը հաճախ Էր այցելում այստեղ:
Երկու ննջասենյակով քոթեջը Վուլթոն նախկին գյուղի պատմական կառույցներից մեկն Է, գյուղ, որը 20-րդ դարի սկզբին մտել Է Լիվերպուլի կազմի մեջ: Դրանում պահպանվել Է տախտակե հին հատակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



