Շույգուի ինքնաթիռը Կալինինգրադ թռիչքի ճանապարհին ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուի ինքնաթիռը դեպի Կալինինգրադի մարզ թռիչքի ընթացքում ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները եւ ռուսական Սու-27-երը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նախարարի ինքնաթիռին ուղեկցող ռուսական ծովային օդուժի Սու-27-երից մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա թռչում Էին ՆԱՏՕ-ի Eurofighter Typhoon կործանիչները:
Դաշինքի ինքնաթիռները չեն փորձել մոտենալ պաշտպանության նախարարի օդանավին, նշում Է ՏԱՍՍ-ը:
Մարտի 28-ին Սերգեյ Շոյգուն Կալինինգրադի մարզում ստուգելու Է մարտական պատրաստության կազմակերպումը եւ մի շարք օբյեկտների շինարարության ընթացքը ռուսական խմբավորման զորամիավորումներում ու զորամասերում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



